Հոդված 15
Հոդված 15
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են, որ այն կիրառելի է ոչ միայն իրենց մետրոպոլիայի տարածքի, այլև՝ ոչ ինքնավար, խնամարկյալ, գաղութային և այլ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են. նրանք պարտավորվում են խորհրդակցել, եթե անհրաժեշտ է, նշված տարածքների կառավարությունների կամ այլ իրավասու իշխանությունների հետ վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ ավելի վաղ, որպեսզի ապահովեն Կոնվենցիայի կատարումն այդ տարածքներում, ինչպես նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ծանուցել այն տարածքների վերաբերյալ, որտեղ Կոնվենցիան կատարվելու է: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց երեք ամիս անց: