Հոդված 2
Հոդված 2
Հետևյալ իրավիճակները չեն դիտվում որպես խտրականություն սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված իմաստով, եթե դրանք թույլատրվում են առանձին պետությունում՝
ա) կրթական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը տարբեր սեռի սովորողների համար այն դեպքերում, երբ այդ համակարգերը կամ հաստատություններն առաջարկում են կրթության համարժեք մատչելիություն, ապահովում են միևնույն ստանդարտի որակավորում ունեցող դասավանդող անձնակազմ, ինչպես նաև միևնույն որակի դպրոցական շենքեր ու սարքավորում, և տրամադրում են միևնույն կամ համարժեք ուսումնական դասընթացների հնարավորություն,
բ) կրոնական կամ լեզվական պատճառներով կրթական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը, որոնք տալիս են սովորողների ծնողների կամ խնամակալների ցանկությանը համապատասխանող կրթություն, եթե մասնակցությունն այդ համակարգերին կամ այդ հաստատություններ հաճախելը կամավոր է, և եթե դրանց կողմից տրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության համար,
գ) մասնավոր ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումն այն դեպքերում, եթե դրանց նպատակը ոչ թե որևէ խմբի բացառումն է, այլ կրթության հնարավորությունների տրամադրումը՝ ի լրումն պետական մարմինների տրամադրածի, եթե այդ հաստատությունները գործում են վերոհիշյալ նպատակին համապատասխան, և եթե տրամադրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության համար: