Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն Կոնվենցիայում տեղ գտած իմաստով խտրականությունը վերացնելու և կանխարգելելու նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.

ա) չեղյալ հայտարարել ցանկացած նորմատիվ ակտ ու վարչական կարգադրություն և դադարեցնել վարչական ցանկացած պրակտիկա, որոնք խտրականություն են ներառում կրթության բնագավառում,

բ) երաշխավորել, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական կարգով, խտրականության բացառում ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության հարցում,

գ) չթույլատրել պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ որևէ տարբերակված վերաբերմունք, բացառությամբ ընդունակության կամ կարիքավորության հիմքով՝ կապված ուսման վարձի, կրթաթոշակների կամ սովորողներին աջակցության այլ ձևերի, ինչպես նաև՝ կրթությունն օտարերկրյա պետություններում շարունակելու համար անհրաժեշտ թույլատրության և հնարավորությունների հետ,

դ) պետական մարմինների կողմից ուսումնական հաստատություններին այս կամ այն տեսակի օգնություն ցուցաբերելիս թույլ չտալ որևէ սահմանափակում կամ նախապատվություն, որը բացառապես հիմնված լինի սովորողների՝ որևէ խմբին պատկանելության վրա,

ե) իրենց տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին տրամադրել կրթություն ստանալու նույն հնարավորությունները, ինչ որ սեփական քաղաքացիներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։