Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Հոգեներգործուն նյութերի չարաշահման դեմ ուղղված միջոցներ

1. Կողմերը ձեռնարկում են հոգեներգործուն նյութերի չարաշահման կանխարգելմանը և համապատասխան անձանց վաղ հայտնաբերմանը, բուժմանը, վերադաստիարակմանը, աշխատունակության վերականգնմանը, հասարակության մեջ վերաինտեգրմանը և հետբուժումային հսկողությանն ուղղված բոլոր հնարավոր միջոցներն, ինչպես նաև համադրում են իրենց ջանքերը այդ նպատակների իրագործման համար:

2. Կողմերը նպաստում են, որքանով դա հնարավոր է, հոգեներգործուն նյութեր չարաշահող անձանց բուժման, վերադաստիարակման, աշխատունակության վերականգնման, հասարակության մեջ վերաինտեգրացման և հետբուժումային հսկողության համար անհրաժեշտ կադրերի պատրաստմանը:

3. Կողմերը նպաստում են հոգեներգործուն նյութերի չարաշահման և դրա կանխարգելման հիմնախնդիրների հետ այն անձանց ծանոթացմանը, որոնց դա անհրաժեշտ է աշխատանքի բերումով, ինչպես նաև նպաստում են այդպիսի հիմնախնդիրների հետ ծանոթացմանը, եթե առկա է այդ նյութերի չարաշահման ծավալների աճի վտանգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։