Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Դեղատոմսեր

1. Կողմերը պահանջում են, որ 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված նյութերն առաքվեն կամ բաց թողնվեն առանձին անձանց կողմից օգտագործման համար միմիայն բժշկի դեղատոմսի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին անձինք կարող են օրինական հիմունքներով ստանալ, օգտագործել, բաց թողնել կամ նշանակել այդպիսի նյութեր` իրենց սահմանված ձևով թույլատրված բժշկական կամ գիտական գործունեության իրականացման ժամանակ:

2. Կողմերը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի համար նախատեսված դեղատոմսերը տրվեն բժշկական պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան և ենթակա լինեն կարգավորման այնպիսի միջոցների, մասնավորապես ինչ վերաբերում է դրանց կրկնակի օգտագործման հավանականությանը և պիտանելիության ժամկետին, որոնք կապահովեն ազգաբնակչության առողջության և բարեկեցության պահպանումը:

3. Անկախ 1-ին կետի դրույթներից, Կողմը կարող է, եթե, իր կարծիքով, այդպես են պահանջում առկա հանգամանքներ և այնպիսի պայմաններով, որոնք նա կարող է առաջադրել` ներառյալ հաշվառման մատյանների վարումը, թույլատրել համապատասխան լիցենզիաներ ունեցող դեղագործներին կամ այլ մանրածախ տարածողներին, որոնք նշանակվում են երկրում կամ երկրի տարածքներից մեկում բնակչության առողջության համար պատասխանատու մարմինների կողմից, իրենց հայեցողությամբ և առանց դեղատոմսի բժշկական նպատակներով բաց թողնել 3-րդ և 4-րդ ցանկերում ընդգրկված նյութերի փոքր քանակություններ` Կողմերի սահմանած չափերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։