Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Տերմինների օգտագործում

Բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն այլ բան է նշված կամ տեքստի իմաստով այլ բան է ենթադրվում, սույն Կոնվենցիայում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.

ա/ «Խորհուրդ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհուրդը:

բ/ «Հանձնաժողով» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը:

գ/ «Կոմիտե» նշանակում է Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն, որը հիմնադրվել է Թմրամիջոցների մասին 1961 թվականի՝ միասնական Կոնվենցիայի համաձայն:

դ/ «Գլխավոր քարտուղար» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար:

ե/ «Հոգեներգործուն նյութ» նշանակում է 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկում ներառված ցանկացած բնական կամ սինթետիկ նյութ կամ այլ բնական նյութ,

զ/ «Պատրաստուկ» նշանակում է.

1/ մեկ կամ մի քանի հոգեներգործուն նյութ պարունակող ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող որևէ լուծույթ կամ խառնուրդ, կամ

2/ մեկ կամ մի քանի հոգեներգործուն նյութ` դեղաչափերով:

է/ «Ցանկ 1», «Ցանկ 2», «Ցանկ 3» և «Ցանկ 4» նշանակում են սույն Կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող համապատասխան կերպով համարակալված հոգեներգործուն նյութերի ցանկեր, որոնք կարող են փոփոխվել` համաձայն 2-րդ հոդվածի:

ը/ «Արտահանում» և «ներմուծում» նշանակում են, յուրաքանչյուրն իր ենթատեքստում, որևէ հոգեներգործուն նյութի ֆիզիկական տեղափոխումը մեկ պետությունից մյուսը:

թ/ «Արտադրությունը» նշանակում է բոլոր այն գործընթացները, որոնց միջոցով կարող են հոգեներգործուն նյութեր ստացվել, և ընդգրկում է ինչպես զտումն, այնպես էլ մեկ հոգեներգործուն նյութի փոխարկումը մեկ այլ հոգեներգործուն նյութի: Այս տերմինն ընդգրկում է նաև պատրաստուկների պատրաստումը` բացառությամբ դեղատներում դեղատոմսով պատրաստվողների:

ժ/ «Ապօրինի շրջանառություն» նշանակում է հոգեներգործուն նյութերի արտադրությունը, վաճառքը կամ ձեռքբերումը` ի խախտումն սույն Կոնվենցիայի դրույթների:

ժա/ «Շրջան» նշանակում է որևէ պետության մասը, որը սույն Կոնվենցիայի նպատակների համար, 28-րդ հոդվածի համաձայն, դիտարկվում է որպես առանձին տարածքային միավոր:

ժբ/ «Շինություններ» նշանակում են շենքերը կամ շենքերի հատվածները` դրանց հարող հողային տարածքների հետ միասին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։