Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Կողմերի ներկայացվող զեկույցները

1. Կողմերը Գլխավոր քարտուղարին են ներկայացնում տեղեկություններ, որոնք Հանձնաժողովը կարող է պահանջել իրենցից որպես իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ, և, մասնավորապես, տարեկան զեկույցներ իրենց տարածքներում սույն Կոնվենցիայի կենսագործման վերաբերյալ, ներառյալ տեղեկություններ.

ա/ հոգեներգործուն նյութերին առնչվող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կարևոր փոփոխությունների վերաբերյալ և

բ/ իրենց տարածքներում հոգեներգործուն նյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության ոլորտում զգալի փոփոխությունների վերաբերյալ:

2. Կողմերը նաև Գլխավոր քարտուղարին են հայտնում 7-րդ հոդվածի «զ» կետում, 12-րդ հոդվածում և 13-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պետական մարմինների անվանումները և հասցեները: Այդ տեղեկությունները Գլխավոր քարտուղարի կողմից տրամադրվում է բոլոր Կողմերին:

3. Կողմերը Գլխավոր քարտուղարին հնարավորինս սեղմ ժամկետներում հայտնում են ապօրինի շրջանառության կամ ապօրինի շրջանառությունից հեռացման ցանկացած դեպքի մասին, որը նրանք կարևոր են համարում.

ա/ նոր միտումների առաջացման պատճառով,

բ/ ընդգրկված քանակությունների պատճառով,

գ/ այն տեղեկությունների պատճառով, որոնք լույս են սփռում այդ նյութերի ստացման աղբյուրների վրա, կամ

դ/ ապօրինի շրջանառության մեջ ընդգրկված անձանց կողմից կիրառվող մեթոդների պատճառով:

Այդպիսի ծանուցումների պատճեններն ուղարկվում են 21-րդ հոդվածի բ/ կետին համապատասխան:

4. Կողմերը Կոմիտեին են ներկայացնում տարեկան վիճակագրական հաշվետվություններ` վերջինիս կողմից սահմանված ձևի բլանկների վրա.

ա/ 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` այդ նյութի քանակության մասին, որը արտադրված և արտահանված է յուրաքանչյուր երկիր կամ տարածք և ներմուծված է յուրաքանչյուր երկրից կամ տարածքից, ինչպես նաև այդ նյութի` արտադրողների մոտ առկա պահեստային պաշարների մասին,

բ/ 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` արտադրված նյութի քանակությունների մասին, ինչպես նաև այդ նյութի արտահանված և ներմուծված ընդհանուր քանակությունների մասին,

գ/ 2-րդ և 3-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` հսկողությունից հանված պատրաստուկների արտադրության համար օգտագործված նյութի քանակության մասին, և

դ/ յուրաքանչյուր նյութի դեպքում, բացառությամբ 1-ին ցանկում ընդգրկվածների` 4-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան արդյունաբերական նպատակների համար օգտագործված նյութի քանակությունների մասին:

Արտադրված նյութի քանակությունները, որոնց մասին նշվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում, չեն ներառում արտադրված պատրաստուկների քանակությունները:

5. Կողմը Կոմիտեի պահանջով ապագա ժամանակահատվածների համար լրացուցիչ վիճակագրական տվյալներ է ներկայացնում` 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված` յուրաքանչյուր երկիր կամ տարածք արտահանված և յուրաքանչյուր երկրից կամ տարածքից ներմուծված ցանկացած նյութի վերաբերյալ: Տվյալ Կողմը կարող է հանդես գալ դիմումով, որ Կոմիտեն ինչպես տեղեկություններ տրամադրելու իր պահանջը, այնպես էլ սույն կետին համապատասխան տրամադրված տեղեկությունները դիտարկի որպես գաղտնի:

6. Կողմերը սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերում նշված տեղեկությունները կդիտեն Հանձնաժողովի կամ Կոմիտեի կողմից սահմանված ձևով և ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։