Հոդված 24
Հոդված 24
Սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման նպատակով միջազգային մարմինների կողմից կատարվող ծախսերը
Հանձնաժողովի և Կոմիտեի ծախսերը, որոնք կապված են սույն Կոնվենցիայով սահմանված իրենց գործառույթների իրականացման հետ, հոգում է Միավորված ազգերի կազմակերպությունը` Գլխավոր ասամբլեայի սահմանած կարգով: Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունները այդ ծախսերը հոգալու նպատակով տրամադրում են այնպիսի գումարներ, որոնք Գլխավոր ասամբլեան նպատակահարմար է գտնում և որոնց չափն իր կողմից սահմանվում է այդ Կողմերի Կառավարությունների հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով: