Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155.1 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո` երեք տարվա ընթացքում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգ տարի ժամկետով, կամ տուգանքով` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի տասնապատիկի չափով:»: