Հոդված 5
Հոդված 5.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկի չափով:»: