Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Կողմերը պետք է իրենց ազգային օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան.

1. Փոխանակեն տեղեկատվություն և տվյալներ կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի, դրանց ղեկավարների, անդամների, կառուցվածքի, գործունեության և փոխհարաբերությունների մասին:

2. Փոխանակեն տեղեկատվություն և փորձ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ներգրավված կառույցների կողմից կիրառվող ժամանակակից մեթոդների և տեխնիկայի մասին:

3. Փոխանակեն տեղեկատվություն և տվյալներ, ինչպես նաև իրականացնեն համատեղ միջոցառումներ կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ապահովելու նպատակով. հիշյալ աշխատանքները կիրականացվեն մասնավորապես հետևյալ ոլորտներում.

ա) զենքերի, զինամթերքի, ինչպես նաև բոլոր տեսակի պայթուցիկների մաքսանենգ փոխադրում և ապօրինի վաճառք,

բ) կորած կամ գողացված ճանապարհատրանսպորտային միջոցներ (բոլոր տեսակի),

գ) մշակութային և պատմական արժեք ներկայացնող առարկաների, թանկարժեք քարերի և մետաղների մաքսանենգ փոխադրում,

դ) ինքնությունը հաստատող փաստաթղթերի ցանկացած տեսակի կեղծում,

ե) արժեթղթերի, թղթադրամների, վարկային քարտերի և այլ արժեքավոր իրերի կեղծում և դրամանենգություն,

զ) անօրինական միգրացիա, մարդկանց առևտուր, մարդկային օրգանների անօրինական վաճառք,

է) ահաբեկչություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։