Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Համաձայն 1961թ. ընդունված և 1975թ. մարտի 25-ի Արձանագրությամբ լրամշակված Թմրամիջոցների մասին միակ Կոնվենցիայի և 1998թ. դեկտեմբերի 20-ին ընդունված Թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի` Կողմերը պետք է.

1. Իրականացնեն տեղեկատվության և փորձի փոխանակում և ցուցաբերեն աջակցություն թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի արտադրության, դրանց միջազգային ապօրինի շրջանառության, ձեռք բերելու և տարածելու նպատակով կիրառվող, ինչպես նաև դրա դեմ պայքարին ուղղված նոր մեթոդների վերաբերյալ:

2. Փոխանակեն տեղեկատվություն և տվյալներ թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի արտադրությամբ և առևտրով զբաղվող անձանց, դրանք թաքստոցների, հիշյալ անձանց կողմից օգտագործվող փոխադրամիջոցների և աշխատանքային մեթոդների, հոգեներգործուն նյութերի սկզբնաղբյուր և նպատակակետ հանդիսացող վայրերի, ինչպես նաև միջազգային տնտեսական գործունեության այնպիսի ապօրինի ձևերի մասին, ինչպիսիք են փողերի լվացումը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացումը և այդ հանցագործությունների վերաբերյալ ցանկացած այլ մանրամասներ:

3. Ձեռնարկեն համակարգված ոստիկանական միջոցառումներ, այդ թվում` առաքման վերահսկում` ապօրինի թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառությունը կանխարգելելու նպատակով:

4. Փոխանակեն տեղեկատվություն հանցագործության վիճակի և թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին:

5. Փոխանակեն տեղեկատվություն թմրադեղերի շրջանառության վերահսկման ոլորտում իրենց օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կանոնակարգերի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։