Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալուց երեսուն օր հետո:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրում կատարել փոփոխութուններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ:
Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 1-ին կետի համաձայն և կկազմի սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է մյուս Կողմի հետ դիվանագիտական ուղիներով փոխանակվող գրավոր ծանուցմամբ ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագիրը: Դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցագրերն ստանալուց վեց ամիս անց:
Կատարված է Կահիրե քաղաքում 2007 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 26.01.2008թ.: