Հոդված 6
Հոդված 6
Հանցավորության, հատկապես ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարում Կողմերը պետք է համագործակցեն հետևալ եղանակով.
1. Իրականացնեն տեղեկատվության փոխանակում քրեական տեխնոլոգիաների օգտագործման, ինչպես նաև փոխադարձ քրեական հետազոտության մեթոդների և միջոցների վերաբերյալ:
2. Փոխանակեն տեղեկագրեր, հրապարակումներ և սույն Համաձայնագրում ներառված ոլորտների վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքների արդյունքներ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:
3. Իրականացնեն մեթոդների և ծառայող անձնակազմի փոխանակում, ինչպես նաև աջակցեն միմյանց` իրենց անվտանգության և ոստիկանության անձնակազմի վերապատրաստման գործում:
4. Տրամադրեն փոխադարձ օգնություն գիտական և տեխնիկական զարգացման, ոստիկանական մեթոդների և սպառազինության վերաբերյալ:
5. Փոխանակեն տեղեկատվություն իրենց տարածքներում հանցավորության վիճակի մասին:
6. Իրականացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օպերատիվ տեղեկատվության փոխանակում յուրաքանչյուր երկրում գործող ահաբեկչական կամ այլ հանցախմբերի, ինչպես նաև խմբավորումների միջև եղած կապերի մասին:
7. Շարունակաբար և փոխադարձ հիմքերով իրականացնեն ահաբեկչության ներկայիս սպառնալիքների, թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության և կազմակերպված հանցագործության մասին տեղեկատվության, ինչպես նաև դրանց դեմ պայքարելու նպատակով ստեղծված տեխնիկայի և կազմակերպչական միջոցների վերաբերյալ տվյալների նորացում: