Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագրի կատարմանն ուղղված խնդիրների ու ռազմավարությունների ճշգրտման և համատեղ գործողությունների քննարկման նպատակով Կողմերը կարող են կազմակերպել հանդիպումներ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված մարմինների ղեկավարների, ինչպես նաև նրանց տեղակալների միջև: Հանդիպումների վայրը և օրը կընտրվի Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Հանդիպումների ֆինանսական ծախսերը կհոգա հյուր ընդունող Կողմը: Ճանապարհածախսը կհոգա ուղարկող Կողմը: