Հոդված 6
Հոդված 6
Սույն համագործակցությունը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից և Կիպրոսի Հանրապետության Կառավարության կողմից, ինչպես նաև համագործակցությանը մասնակցող հետազոտական հիմնարկների և այլ հաստատությունների կողմից:
Մասնագետների փոխանակումը դրա համար սահմանված քվոտայի շրջանակներում կֆինանսավորվի հետևյալ կերպ.
ա) ուղարկող երկիրը կվճարի հյուրընկալ երկրի մայրաքաղաք մեկնելու և հետադարձ ուղևորության ծախսերը,
բ) հյուրընկալ երկիրը կվճարի կեցության բոլոր ծախսերը, հյուրանոցի ծախսերը, այդ երկրում գիտական ծրագրի իրականացման օրակարգից բխող ճանապարհածախսը, գիտական համաժողովների, կոնֆերանսների և վեհաժողովների, ինչպես նաև հետազոտական աշխատանքների հետ կապված ծախսերը: