Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի պահանջվող սահմանադրական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի՝ միմյանց ծանուցելու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով:

Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին չծանուցի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին:

Համաձայնագիրը ստորագրված է Նիկոսիա քաղաքում, 2004 թ. հուլիսի 5-ին, երկու բնօրինակով, հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 24-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։