Հոդված 1
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը փոխադարձության հիման վրա կզարգացնեն և կընդլայնեն համագործակցություն առողջապահության և բժշկագիտության բնագավառներում՝ յուրաքանչյուր երկրի գործող օրենսդրությանը համապատասխան: Այդ համագործակցությունը կզարգանա գլխավորապես հետևյալ բնագավառներում.
ա) սրտանոթային հիվանդություններ,
բ) չարորակ նորագոյացություններ,
գ) ընդհանուր վիրաբուժություն, նեյրովիրաբուժություն, մանկական վիրաբուժություն,
դ) օֆթալմոլոգիա,
ե) թոքային հիվանդություններ և տուբերկուլյոզ,
զ) դեղաբանություն,
է) բուժման ֆիզիկական մեթոդներ և ջրաբուժություն,
ը) սննդի, դեղերի, ջրի և շրջակա միջավայրի որակի վերահսկում,
թ) հոգեկան առողջություն,
ժ) ուրոլոգիա,
ժա) անեսթեզիոլոգիա,
ժբ) ինտենսիվ թերապիա,
ժգ) օպերատիվ գինեկոլոգիա,
ժդ) անտենատոլոգիա, պերինատոլոգիա, նեոնատոլոգիա,
ժե) արհեստական բեղմնավորում,
ժզ) առողջապահական կադրերի նախադիպլոմային և հետդիպլոմային ուսուցում,
ժէ) առողջապահության բարեփոխումներ,
ժը) բժշկության և առողջապահության բնագավառներում համագործակցության փոխհամաձայնությամբ որոշված այլ ոլորտներ: