Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի իմաստով.
i) «ազդանշան»` էլեկտրոնային միջոցներով ձևավորվող կրող հաճախականություն է, որը կարող է ծրագրեր հեռարձակել,
ii) «ծրագիր»` պատկերներից և/կամ ձայներից կազմված` ուղղակիորեն կամ ձայնագրությամբ ստացվող նյութերի ամբողջություն է, որը հեռարձակվում է ազդանշանների միջոցով` հետագա տարածման նպատակով,
iii) «արբանյակ»` տիեզերական տարածության մեջ գտնվող ցանկացած սարք է, որը կարող է ազդանշաններ հեռարձակել,
iv) «արձակվող ազդանշան»` ծրագրեր կրող ցանկացած ազդանշան է, որն արձակվում է դեպի արբանյակ կամ անցնում դրա միջով,
v) «երկրորդային ազդանշան»` արձակվող ազդանշանի տեխնիկական բնութագրերի փոփոխության արդյունքում ստացվող ազդանշան է` միջանկյալ արձանագրմամբ կամ առանց դրան,
vi) «ծագման կազմակերպություն»` այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը սահմանում է, թե որ ծրագրերն են կրելու արձակվող ազդանշանները,
vii) «տարածող կազմակերպություն»` այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը սահմանում է, թե արդյոք կարող է կատարվել երկրորդային ազդանշանների հեռարձակում բնակչության լայն զանգվածներին կամ դրանց մի մասին,
viii) «տարածում»` այն գործողությունն է, որի միջոցով տարածող կազմակերպությունը հեռարձակում է երկրորդային ազդանշանները բնակչության լայն զանգվածներին կամ դրանց մի մասին: