Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն բաց է լինելու ստորագրման համար մինչև 1975 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության, դրա մասնագիտացված կազմակերպություններից որևէ մեկի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ Միջազգային դատարանի ստատուտի անդամ հանդիսացող պետության կողմից:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման այն ստորագրած պետությունների կողմից: Այն բաց կլինի միանալու համար սույն հոդվածի 1-ին կետում նշված պետությունների կողմից:

3. Վավերագրերը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

4. Հասկանալի է, որ այն պահին, երբ որևէ պետություն ստանձնում է սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները, այն պետք է ի վիճակի լինի կենսագործելու սույն Կոնվենցիայի դրույթներն իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։