Հոդված 12
Հոդված 12
1. Սույն Կոնվենցիան ստորագրվում է միակ բնօրինակով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում, բոլոր չորս տեքստերն էլ հավասարազոր են:
2. Շահագրգիռ պետությունների հետ անցկացված խորհրդակցություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենը կմշակեն արաբերեն, հոլանդերեն, իտալերեն, գերմաներեն և պորտուգալերեն պաշտոնական տեքստերը:
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին և Հեռահաղորդակցության միջազգային միության Գլխավոր քարտուղարին.
i) սույն Կոնվենցիայի ստորագրման մասին,
ii) վավերագրերը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,
iii) 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,
iv) 2-րդ հոդվածի 2-րդ կետում կամ 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ցանկացած ծանուցումները և դրանց տեքստերն ի պահ հանձնելու մասին,
v) չեղյալ հայտարարման մասին ծանուցումներ ստանալու մասին:
4. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին ուղարկում է սույն Կոնվենցիայի հաստատված երկուական պատճենները:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Բրյուսել քաղաքում, 1974 թվականի մայիսի 21-ին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 13-ից: