Հոդված 2
Հոդված 2
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել կանխելու համար իր տարածքում կամ իր տարածքից այն տարածող կազմակերպությունների կողմից ծրագրեր կրող ազդանշանների տարածումը, որոնց համար դեպի արբանյակ արձակված կամ արբանյակի միջով անցնող ազդանշանը նախատեսված չէ: Այդ պարտավորությունը կատարվում է այն դեպքում, երբ ծագման կազմակերպությունը գտնվում է որևէ այլ Պայմանավորվող պետության իրավազորության ներքո և տարածվող ազդանշանը երկրորդային է հանդիսանում:
2. Այն Պայմանավորվող պետություններում, որտեղ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պարտավորության կատարումը ժամանակային առումով սահմանափակված է, կատարման ժամկետի տևողությունը սահմանվում է այդ պետության օրենսդրությամբ: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ դրան միանալու ժամանակ պետք է գրավոր կերպով ծանուցի այդ ժամկետի տևողության մասին, կամ էլ, համապատասխան ազգային օրենքի հետագա ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու դեպքում` այդ օրենքի կամ դրանում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պարտավորությունները կատարման ենթակա չեն այնպիսի երկրորդային ազդանշանների տարածման դեպքում, որոնք ստացվել են տարածող կազմակերպության կողմից արդեն արձակված և այդ կազմակերպության համար նախատեսված ազդանշաններից: