Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ոչ մի Պայմանավորվող պետություն պարտավորված չի ձեռնարկել 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները, եթե տարածող կազմակերպության կողմից իր տարածքում տարածվող այդ կազմակերպության համար չնախատեսված ազդանշանը.

i) կրում է կարճատև հատվածներ ազդանշանների միջոցով հեռարձակվող ծրագրից, որոնք պարունակում են հաղորդագրություններ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, սակայն այնպիսի ծավալով, որն արդարացվում է այդպիսի հատվածների տեղեկատվական նպատակներով, կամ

ii) կրում է մեջբերումների բնույթ ունեցող կարճատև հատվածներ ազդանշանների միջոցով հեռարձակվող ծրագրից` պայմանով, որ այդ մեջբերումները համապատասխանում են արդարացի պրակտիկայի կանոններին և արդարացվում են դրանց տեղեկատվական նպատակներով, կամ

iii) կրում է ազդանշանների միջոցով հեռարձակվող ծրագիր` պայմանով, որ հեռարձակումն իրականացվում է բացառապես կրթական նպատակներով, այդ թվում` մեծահասակների կրթության նպատակով, կամ էլ գիտական հետազոտությունների նպատակով` այն դեպքերում, երբ նշված տարածքը հանդիսանում է այնպիսի Պայմանավորվող պետության տարածք, որը, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած պրակտիկային համապատասխան, դիտարկվում է որպես զարգացող պետություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։