Հոդված 8
Հոդված 8
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ վերապահումները անել չի թույլատրվում:
2. Ցանկացած Պայմանավորվող պետություն` 1974 թվականի մայիսի 21-ի դրությամբ գործող իր ազգային օրենսդրության հիման վրա, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվող գրավոր ծանուցման միջոցով կարող է հայտնել, որ իր նպատակների համար 2-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված «երբ ծագման կազմակերպությունը գտնվում է որևէ այլ Պայմանավորվող պետության իրավազորության ներքո» բառերը պետք է մեկնաբանվեն որպես այնպիսի իրավիճակ, «երբ ազդանշանը արձակվում է մեկ այլ Պայմանավորվող պետության կողմից»:
3. ա/ Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը 1974 թվականի մայիսի 21-ի դրությամբ սահմանափակում է մետաղալարերով, մետաղամալուխով և կապի այլ նման միջոցներով բնակչության լայն զանգվածների համար ծրագրեր կրող ազդանշանների տարածման պաշտպանությունը կամ հրաժարվում է դրանից, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվող գրավոր ծանուցման միջոցով կարող է հայտնել, որ նա չի կիրառի սույն Կոնվենցիան տարածման այդպիսի տարբերակների նկատմամբ այն ծավալով և այնքան ժամանակ, որքան ազգային օրենսդրությունը սահմանափակում է պաշտպանական միջոցները կամ հրաժարվում է դրանցից:
բ/ Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը ծանուցագիրն ի պահ է հանձնել համաձայն սույն հոդվածի «ա» ենթակետի, պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր կերպով ծանուցի իր ազգային օրենսդրության մեջ կատարված ցանկացած այնպիսի փոփոխությունների մասին` դրանց ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում, որոնք ընդունման արդյունքում սույն ենթակետին համապատասխան արվող վերապահումը դառնում է անընդունելի կամ սահմանափակվում է: