Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգի ժամանակավոր կանոնների մասին

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները` նկատի ունենալով Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Հաստատել պետությունների ղեկավարների Խորհրդի և պետությունների Կառավարությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգի ժամանակավոր կանոնները (կցվում են):

Հ ո դ վ ա ծ 2

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների Խորհրդի և պետությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգի ժամանակավոր կանոնների վերաբերյալ վերապահումները և միակողմանի ուղղումները որոշվում են իրենց կողմից:

Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

ՀԱՎԵԼՎԱԾ

Անկախ Պետությունների Համագործակցության

մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի և

Կառավարությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգի

ժամանակավոր կանոնների մասին Համաձայնագրին կից

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգի ժամանակավոր կանոնները

Կ ա ն ո ն 1

Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի գործունեությունը, այսուհետ` Խորհուրդ, կարգավորվում է Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրով, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի մասին Ժամանակավոր Համաձայնագրով, դրանց զարգացման համար կնքվող համաձայնագրերով, ինչպես նաև ընթացակարգի սույն ժամանակավոր կանոններով:

Կ ա ն ո ն 2

Յուրաքանչյուր հաջորդ նիստի անցկացման ժամկետների և նախնական օրակարգի մասին որոշումն ընդունվում է Խորհրդի հերթական նիստի ժամանակ, եթե Խորհուրդն այլ բան չի որոշում:

Օրակարգի վերջնական նախագիծը պետք է ձևավորվի Համագործակցության մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից` Խորհրդի հերթական նիստը սկսվելուց առնվազն 20 օր առաջ: Հարցերի ներառումը օրակարգում նշված ժամկետից ուշ չի թույլատրվում, բացառությամբ խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի գործողության իրավիճակների ծագման, ինչպես նաև անհապաղ բնույթի այլ իրավիճակների դեպքում որոշումների ընդունման:

Համագործակցության մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը օրակարգի վերջնական նախագծի ձևավորման ժամանակ իրավասու է որոշումներ ընդունել նիստում՝ Համագործակցության մասնակից պետությունների ներկայացուցիչների առնվազն կեսի առկայության դեպքում:

Խորհրդակցության որևէ պետության ներկայացուցչի բացակայությունը հիմք չի հանդիսանում օրակարգի վերջնական նախագծի վերանայման մասին հարցադրման համար: Օրակարգի վերջնական նախագիծը աշխատանքային խումբը պետք է ուղարկի պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերի կազմակերպչատեխնիկական նախապատրաստման և անցկացման համար Համագործակցության բոլոր մասնակից պետություններին` նիստը սկսվելուց առնվազն 2 շաբաթ առաջ:

Կ ա ն ո ն 3

Եթե օրակարգի կետին համապատասխան պահանջվում է բազմակողմ փաստաթղթի ընդունում, ապա փաստաթղթի մշակման մասին առաջարկությունը կամ առաջարկության նախագիծը տվյալ փաստաթղթի ընդունման համար մտցվում են Խորհրդի ենթադրվող նիստին նախորդող նիստի օրակարգ:

Խորհուրդը որոշում է ընդունում առաջարկված փաստաթղթի մշակման և ստորագրման նախապատրաստման նպատակահարմարության մասին:

Կ ա ն ո ն 4

Համապատասխան փաստաթղթի ստորագրման նախապատրաստման մասին որոշման ընդունման հետ միաժամանակ Խորհուրդը ստեղծում է աշխատանքային խումբ փաստաթղթի համաձայնեցված տեքստի նախապատրաստման համար, ինչպես նաև սահմանում է նրա աշխատանքի կարգը` նշելով նրա մանդատը և նախագծի նախապատրաստման ժամկետները:

Կ ա ն ո ն 5

Փաստաթղթի նախապատրաստման աշխատանքային խումբը Խորհրդի նիստը սկսվելուց առնվազն 30 օր առաջ, որտեղ նախատեսվում է փաստաթղթի ընդունումը, պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերի կազմակերպչատեխնիկական նախապատրաստման և անցկացման համար աշխատանքային խմբի միջոցով ներկայացնում է Համագործակցության բոլոր մասնակից պետություններին նախագծի տեքստը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման կամ դրա վերաբերյալ աշխատանքի շարունակման նպատակահարմարության մասին իր դատողությունները և առաջարկությունները՝ գրավոր:

Կ ա ն ո ն 6

Համապատասխան նիստը սկսվելուց առնվազն 30 օր առաջ, Խորհրդի նիստում քննարկման չեն ընդունվում նախագծի տեքստի նախապատրաստման համար Խորհրդի կողմից չընդունած և փորձագետների խմբերում համաձայնեցում չանցած, ինչպես նաև փորձագետների աշխատանքային խմբերի կողմից պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերի կազմակերպչատեխնիկական նախապատրաստման և անցկացման համար Աշխատանքային խմբին ներկայացված փաստաթղթերը:

Կ ա ն ո ն 7

Խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի գործողության իրավիճակների ծագման, ինչպես նաև տարերային աղետների, վթարների, աղետների դեպքերում անհապաղ որոշումների ընդունման անհրաժեշտությունից ելնելով, Խորհուրդը թույլատրում է փաստաթղթերի ընդունումը` առանց ընթացակարգի սույն ժամանակավոր կանոնների պահանջների պահպանման:

Այլ դեպքերում ընթացակարգի սույն ժամանակավոր կանոններից շեղում չի թույլատրվում:

Կ ա ն ո ն 8

Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների կամ պետությունների ղեկավարների մեծամասնության նախաձեռնությամբ:

Կ ա ն ո ն 9

Խորհրդի նիստերը, որպես կանոն, անց են կացվում Մինսկում: Խորհրդի նիստը պայմանավորվածությամբ կարող է անցկացվել Համագործակցության մասնակից պետություններից որևէ մեկում:

Կ ա ն ո ն 10

Խորհրդի նիստին մասնակցության համար լիազորություններ պահանջվում են, եթե նիստին մասնակցում է ոչ թե պետության կամ կառավարության ղեկավարը, այլ նրանց կողմից լիազորված անձը:

Լիազորությունները ներկայացվում են մինչև նիստի սկսվելը Աշխատանքային խմբի համակարգողին, որը տեղեկացնում է Խորհրդին ներկայացված լիազորությունների մասին:

Կ ա ն ո ն 11

Պետությունների կամ Կառավարությունների ղեկավարները հաջորդաբար նախագահում են Խորհրդի նիստերին` Համագործակցության մասնակից պետությունների անվանումների ռուսերեն այբբենական կարգով:

Կ ա ն ո ն 12

Խորհրդում յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումները ընդունվում են հետևյալ բանաձևով` միաձայնություն հանած մեկ ձայն: Այդ դեպքում ընդունված որոշումը պարտադիր է բոլորի համար: Միաձայնությունը սահմանվում է որպես քննարկվող հարցի վերաբերյալ որոշման ընդունման դեմ որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առարկության կամ առաջ քաշվող խոչընդոտի բացակայություն:

Ընթացակարգային հարցերով որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Ցանկացած պետություն կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը խոչընդոտ չի հանդիսանում որոշման ընդունման համար:

Ցանկացած պետություն կարող է պահանջել, որ իր հատուկ կարծիքը արտացոլված լինի նիստի Արձանագրության մեջ:

Կ ա ն ո ն 13

Քննարկվող հարցերի, ըստ էության, արված առաջարկությունները, ինչպես նաև դրանց վերաբերող ուղղումները Նախագահին ներկայացվում են գրավոր և, ինչպես ընդունված առաջարկությունները, տարածվում են բոլոր մասնակիցների շրջանում:

Նիստին մասնակցող ներկայացուցչի խնդրանքով, այս կամ այն որոշումների վերաբերյալ նրա պաշտոնական վերապահումները կամ մեկնաբանող հայտարարությունները պետք է ամրագրվեն և տարածվեն նիստի մասնակիցների շրջանում:

Հավասար կերպով պետք է ամրագրվեն և տարածվեն մասնակիցներից որևէ մեկի պաշտոնական վերապահումների կամ մեկնաբանող հայտարարությունների վերաբերյալ մյուս մասնակիցների առարկությունները:

Կ ա ն ո ն 14

Նիստի ժամանակ Նախագահը գրանցում է հռետորների ցուցակը: Նա մասնակիցների համաձայնությամբ կարող է նիստը փակ հայտարարել: Սակայն նա ցանկացած ներկայացուցչի պետք է պատասխանի իրավունք տրամադրի, եթե դա ցանկալի լինի` կապված ցուցակի փակումից հետո արված որևէ ելույթի հետ:

Խորհրդի նիստերը, որպես կանոն, փակ են, եթե պետությունների կամ Կառավարությունների ղեկավարները այլ որոշում չընդունեն:

Կ ա ն ո ն 15

Խորհրդի պաշտոնական լեզուներն են Համագործակցության մասնակից պետությունների պետական լեզուները:

Աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Խորհրդի նիստերի մասին պաշտոնական հաշվետվությունները կատարվում են ռուսերենով:

Կ ա ն ո ն 16

Պետությունների ղեկավարների Խորհուրդը և Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը կարող են համատեղ նիստեր անցկացնել:

Կ ա ն ո ն 17

Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության ներկայացուցիչը ընդհանուր համաձայնությամբ կարող է Խորհրդի նիստին ներկա լինել որպես դիտորդ:

Դիտորդները չեն մասնակցում որոշումների ընդունմանը:

Կ ա ն ո ն 18

Խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել աշխատանքային և օժանդակ մարմիններ, ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հիմունքներով:

Դրանք ձևավորվում են Համագործակցության մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից: Դրանց նիստերին մասնակցելու համար կարող են ներգրավվել փորձագետներ և խորհրդատուներ:

Կ ա ն ո ն 19

Խորհրդի նիստերի կազմակերպչատեխնիկական նախապատրաստումը և անցկացումը իրականացնում է Աշխատանքային խումբը` այդ խմբի մասին ժամանակավոր կանոնադրությանը համապատասխան:

Կ ա ն ո ն 20

Ընթացակարգի սույն ժամանակավոր կանոնները ընդունվում են միաձայնության սկզբունքով: Ընդունելուց հետո դրանք կարող են փոփոխվել միայն միաձայնության սկզբունքով:

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։