«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 175-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.07.12 N 873-Ն)
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 04.07.12 N 873-Ն)
1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)
1.1. Սույն որոշմամբ նախատեսված ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև քաղաքացիներին` ոստիկանությունում ծառայության անցնելու համար։
(1.1-ին կետը լրաց. 25.08.05 N 1446-Ն, փոփ. 04.07.12 N 873-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. փետրվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 175-Ն որոշման
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող ֆիզիկական պատրաստականության (N 2 աղյուսակ) և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
(1-ին կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)
2. Ծառայողի ֆիզիկական պատրաստականությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
(2-րդ կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)
3. Ծառայողի ֆիզիկական պատրաստականության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:
(3-րդ կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)
3.1. Ոստիկանության ծառայողի ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
(3.1-ին կետը լրաց. 04.07.12 N 873-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 04.07.12 N 873-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 04.07.12 N 873-Ն)
6. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով։
Աղյուսակ N 1
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(աղյուսակն ուժը կորցրել է 04.07.12 N 873-Ն)
Աղյուսակ N 2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ԲԺՇԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
(վերնագիրը փոփ. 04.07.12 N 873-Ն)
NN
ը/կ Վարժության անվանումը Գնահատականը Բժշկատարիքային խմբերը
1-ին
խումբ
(24
տա-
րեկան
և
ցածր) 2-րդ խումբ (25-29 տա-րեկան) 3-րդ խումբ (30-34 տա-
րեկան) 4-րդ խումբ (35-39 տա-րեկան) 5-րդ խումբ (40-44 տա-րեկան) 6-րդ խումբ (45-49 տա-րեկան) 7-րդ խումբ (50 տարեկան և բարձր)
1. Ձգումներ` պտտաձողի վրա (անգամ) բավ. 7 6 5 4 - - 50 տարեկանները և բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում:
լավ 11 10 9 7 - -
գեր. 15 14 13 10 - -
Սեղմումներ` հենում` պառկած (անգամ) բավ. - - - - 16 14
լավ - - - - 20 18
գեր. - - - - 24 22
2. Վազք` 100 մետր (վայրկյան) կամ բավ. 14.8 15.0 15.2 15.5 15.8 16.8
լավ 14.0 14.2 14.4 15.0 15.2 16.2
գեր. 13.6 13.8 14.0 14.8 15.0 16.0
Մաքոքավազք` 10 x 10 մետր (վայրկյան) բավ. 30.0 33.0 36.0 38.0 41.0 44.0
լավ 29.0 32.0 35.0 37.0 40.0 43.0
գեր. 28.0 31.0 34.0 36.0 39.0 42.0
3. Վազք` 3000 մետր (րոպե, վայրկյան) բավ. 14.00.0 15.00.0 16.00.0 17.30.0 19.00.0 առ./ժամ.
լավ 13.30.0 14.30.0 15.30.0 17.00.0 18.30.0 20.00.0
գեր. 13.00.0 14.00.0 15.00.0 16.30.0 18.00.0 19.30.0
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ԲԺՇԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
NN ը/կ Վարժության անվանումը Գնահատա-կանը Բժշկատարիքային խմբերը
1-ին խումբ (24 տա-րեկան և ցածր) 2-րդ խումբ (25-29 տա-րեկան) 3-րդ խումբ (30-34 տա-րեկան) 4-րդ խումբ (35-39 տա-րեկան) 5-րդ խումբ (40 տա-րեկան և բարձր)
1. Ուժային համալիր վարժություն (քանակ) բավ. 22 20 18 16 40 տարեկաններըև բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում:
լավ 26 24 22 20
գեր. 30 28 26 24
2. Վազք` 100 մետր (վայրկյան) բավ. 18.5 19.0 - -
լավ 18.0 18.5 - -
գեր. 17.5 18.0 - -
Վազք` 60 մետր (վայրկյան) կամ բավ. - - 13.0 13.5
լավ - - 12.5 13.0
գեր. - - 12.0 12.5
Մաքոքավազք` 10 x 10 մետր (վայրկյան) բավ. 38 44 48 56
լավ 36 42 46 54
գեր. 34 40 44 52
3. Վազք` 1000 մետր (րոպե, վայրկյան) բավ. 5.00.0 5.30.0 6.00.0 առ./ժամ.
լավ 4.45.0 5.00.0 5.30.0 6.00.0
գեր. 4.30.0 4.45.0 5.00.0 5.30.0
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ` ԿԱԽՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱԳՈՒՍՏԻ, ՍԵՓԱԿԱՆ ՔԱՇԻ ԵՎ ՏԵՂԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Վարժության տեսակը Չափի միավորը Ամենօրյա ծառայողական համազգեստով Արական սեռի 90 կգ-ից և իգական սեռի 70 կգ-ից բարձր քաշ ունեցողներ Ծովի մակերե-վույթից 1500 մետր
և ավելի բարձրու-թյուններում
Ձգումներ` պտտաձողի վրա քանակ - 1 1
Ուժային համալիր վարժություն քանակ - 2 -
Վազք` 100 մետր վայրկյան 1 2 1
Մաքոքավազք`
10 x 10 մետր
Վազք` 1000 մետր վայրկյան 10 10 10
Վազք` 3000 մետր վայրկյան 30 30 30
(աղյուսակը խմբ. 17.09.09 N 1051-Ն, փոփ. 04.07.12 N 873-Ն)
(հավելվածը խմբ. 25.08.05 N 1446-Ն, փոփ., լրաց. 04.07.12 N 873-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան