Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը
Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը
1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 20,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ
100,000 դրամից ավելի 7,000 դրամ
7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը
Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում գործատուները:
3. (5-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)
4. (5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
5. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.
Սոցիալական վճարի հաշվարկման
օբյեկտի տարեկան չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 1,200,000 դրամ 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից
1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը
երազանցող գումարի 5 տոկոսը
Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:
6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:
(5-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 09.04.07 ՀՕ-155-Ն)