Գլուխ III · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 7. Սոցիալական վճարների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը
Հոդված 7. Սոցիալական վճարների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը
Սոցիալական վճարների ավել վճարված կամ գանձված գումարները (այդ թվում՝ գերավճարները) հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են ապահովադրին:
Անկախ օրենքի դրույթներից՝ հաշվանցվող գումարների ճշգրտումներ չեն կատարվում, եթե սոցիալական վճարների հաշվետվությունների (հայտարարագրերի) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետից անցել է ավելի քան մեկ տարի:
Սույն հոդվածում նշված գումարների հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:
(7-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 14.12.04 ՀՕ-183-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-213-Ն)