Գլուխ V · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը
Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը
1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման վայրի:
(10-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն)