Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները եվ պատասխանատվությունը
Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները եվ պատասխանատվությունը
1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`
ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.
բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով.
գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.
դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.
ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:
2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`
ա) հաշվառվել լիազորված մարմնում.
բ) լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.
գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:
3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրք, օրենքով սահմանված դեպքերում` աշխատանքային գրավոր պայմանագիր, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկա-վճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(11-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)