Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտի` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները, կապված արտաքին տնտեսական գործունեության հետ, չեն ներառվում ոչ ռեզիդենտի համախառն եկամտում:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա կամ ստացված եկամուտներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.
2) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացման ենթակա եկամուտները.
4) ստացված պասիվ եկամուտները և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:».
3) 4-րդ մասում «Պասսիվ» բառը փոխարինել «Պասիվ» բառով: