Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի» բառերը.
2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`
1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ).
2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ:
Նոր աշխատողի համար գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացվում այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ:
Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ամսում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:
3. Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերը և յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևի եկամտային հարկի պարզեցված հաշվարկ:».
3) 4-րդ մասը «Հարկային գործակալները» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք,» բառերով: