Հոդված 19
Հոդված 19.
Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետի «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, հարկային գործակալները պարտավոր են մինչև նշյալ հաշվարկն առաջին անգամ ներկայացնելու պահը իրենց մոտ գրանցված վարձու աշխատողների համար հարկային մարմին ներկայացնել սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտերը:
4. Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային պայմանագիրը լուծվելու և վարձու աշխատողի հետ վերջնահաշվարկի գումարները 2013 թվականի ընթացքում վճարվելու դեպքում այդ գումարների նկատմամբ հարկերը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը գործող օրենքներին համապատասխան:
5. Մինչև սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգի սահմանումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկի գումարները հաշվարկվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:»: