Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 11-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետևյալ դրույքաչափերով.

1) ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից` 5 տոկոս.

2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից` 10 տոկոս.

3) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված այլ հարկվող եկամուտներից` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:

2. Սույն հոդվածում նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտային հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա`

1) ռեզիդենտ է, և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը ենթակա է վերահաշվարկման, որի դեպքում եկամտային հարկը վերահաշվարկվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված ամսական դրույքաչափերով, կամ

2) Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պայմանները, ենթակա է վերահաշվարկման:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։