Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն և ներդրումային ֆոնդի կառավարիչ հանդիսացող Ընկերությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգի, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»: