Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.2-րդ հոդվածով.
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.2-րդ հոդվածով.
«Հոդված 152.2. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը
1. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պատասխանատու պաշտոնատար անձի (անձանց) կողմից շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը չկանխելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։»։