Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 157.15-րդ հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 157.15-րդ հոդվածով.

«Հոդված 157.15. Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը

1. Կառուցապատողի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պայմանների խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Կառուցապատողի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

3. Կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։