Հոդված 5
Հոդված 5
Հարցումը կատարելը մերժելը
1. Հարցվող Կողմը իրավունք ունի մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել հարցումը կատարելուց, եթե դրա իրականացումը կարող է վնաս հասցնել Հարցվող Կողմ պետության ինքնիշխանությանը, հասարակական կարգի անվտանգությանը, ազգային շահերին, կամ էլ եթե նշվածը հակասում է տվյալ պետության ներպետական օրենսդրությանը:
2. Հարցումը կատարելուց հրաժարվելու կամ մասնակի չկատարելու դեպքում, Հարցվող Կողմը ողջամիտ ժամկետում, գրավոր ձևով պետք է տեղեկացնի Հարցնող Կողմին՝ հարցումը կատարելուց հրաժարվելու կամ մասնակի չկատարելու մասին: