Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Տեղեկատվության և անձնական տվյալների պաշտպանություն

1. Կողմերից յուրաքանչյուրը ապահովում է մյուս կողմի տրամադրած տեղեկատվության և անձնական տվյալների մշակումն ու պաշտպանությունը՝ տվյալ պետության տարածքում գործող ներպետական օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան:

2. Ստացված տեղեկատվությունը և անձնական տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով՝ առանց այն տրամադրող Կողմի համաձայնության, բացառությամբ այն նպատակների, որի համար տրամադրվել են:

3. Ստացված տեղեկատվությունը և անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմի, միայն այն տրամադրող Կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության հիման վրա:

4. Հարցման հիման վրա տեղեկատվություն և անձնական տվյալներ Հարցնող Կողմը պետք է հայտնի Հարցվող Կողմին այն մասին, թե ինչպես է օգտագործվել ստացված տեղեկատվությունը և անձնական տվյալները:

5. Տրամադրող Կողմը պետք է ապահովի տեղեկատվության և անձնական տվյալների ճշգրտությունը և թարմացումը: Այն դեպքում, երբ պարզվի, որ տրամադրված տեղեկատվությունը և անձնական տվյալները ճշգրիտ չեն, կամ նրանց տրամադրումը չի թույլատրվում, Ստացող Կողմը պետք է այն ուղղի կամ ոչնչացնի և այդ մասին անհապաղ տեղեկացնի Տրամադրող Կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։