Հոդված 2
Հոդված 2
Համագործակցության ձևերն ու ոլորտները
1. Կողմերը համագործակցում են հետախուզման մեջ գտնվող հետևյալ խմբերին պատկանող անձանց նկատմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս.
ա) նախաքննությունից կամ դատաքննությունից թաքնվող մեղադրյալների, ամբաստանյալների, պատիժը կրելուց խուսափող դատապարտյալների,
բ) անհայտ կորած անձանց,
գ) հոգեկան խանգարումով տառապող կամ հոգեկան հիվանդ ճանաչված անձանց, որոնք հեռացել են բնակության կամ այլ վայրից և որոնց գտնվելու վայրն անհայտ է,
դ) անչափահասների, որոնք հեռացել կամ փախել են բնակության կամ այլ վայրերից և որոնց գտնվելու վայրն անհայտ է,
ե) անձանց, որոնք հիվանդության կամ տարիքի պատճառով չեն կարող իրենց մասին տեղեկություններ հայտնել,
զ) հարազատների հետ կապը կորցրած անձանց,
է) քաղաքացիական գործերով պատասխանողների (պարտապանների):
2. Կողմերը համագործակցում են նաև չճանաչված դիակների նույնականացման հարցում:
3. Կողմերը մեկը մյուսին տրամադրում են հետևյալ տեսակի տեղեկատվություն.
ա) հետախուզման մեջ գտնվող անձանց անձնական տվյալները,
բ) օպերատիվ-հետախուզական, քրեագիտական, նույնականացման և այլ համապատասխան տեղեկատվություն,
գ) հետախուզական միջոցառումների իրականացման առաջնային մեթոդների և ձևերի հետ կապված տեղեկատվություն,
դ) իրավական տեղեկատվություն և օրենսդրությանը համապատասխանող տեղեկատվություն,
ե) տվյալներ և տեղեկատվություն՝ Կողմ պետության տարածքում քաղաքացիություն չունեցող, բայց կացության իրավունք ունեցող քաղաքացու կամ անձի կողմից մյուս Կողմ հանդիսացող պետության տարածքում հրազենի ձեռքբերման կամ գրանցման յուրաքանչյուր փաստի առթիվ,
զ) հարցումների միջոցով դատվածության վերաբերյալ տեղեկատվություն,
է) հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն,
ը) զենքերի, մշակութային արժեքների և հանցավորության հետ կապված այլ տեղեկատվության տրամադրում:
4. Սույն հոդվածի 2-րդ կետի ա), բ) և ե) ենթակետերով նախատեսված տեղեկատվությունները Կողմերը ներառում են սեփական տվյալների բազայում:
5. Կողմերը համագործակցում են նաև հետևյալ ոլորտներում.
ա) փորձագետների փոխանակում և նրանց ուսուցում,
բ) համատեղ սեմինարների անցկացում,
գ) օգնություն արհեստավարժ կադրերի պատրաստման գործում,
դ) գիտական նվաճումների փոխանակում,
ե) օգնության ցուցաբերում ոստիկանական տեխնիկա, սարքեր և այլ սարքավորումներ տրամադրելու միջոցով,
զ) քրեագիտության ոլորտում օգտագործվող մեթոդների և միջոցների փորձի փոխանակում:
6. Սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր միջոցառում իրականացնելիս կողմերը պայմանավորվում են առանձին:
7. Կողմերը սույն հոդվածի 1, 2 և 3 կետերով սահմանված համագործակցությունը իրականացնում են՝ պահպանելով ներպետական օրենսդրությունը, միջազգային նորմերի և իրավունքի հիմնական սկզբունքներն ու կողմերի վրա դրված այլ միջազգային պարտավորությունները: