Հոդված 4
Հոդված 4
Հարցում կատարելը
1. Հարցում կատարելու հիման վրա Կողմերը սույն Համաձայնագրով սահմանված կարգով միմյանց տրամադրում են տեղեկատվություն:
2. Կողմերը մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրում են նաև առանց հարցման, եթե այդպիսի տեղեկատվությունը կարող է լինել անհրաժեշտ երկրորդ Կողմի համար:
3. Հարցումը պետք է պարունակի.
ա) հարցումն իրականացնող Կողմի անվանումը,
բ) հարցումը ստացող Կողմի անվանումը,
գ) հարցման առարկան,
դ) հարցման պատճառը,
ե) հարցում կատարելուն նպաստող ցանկացած այլ տեղեկատվություն:
4. Հարցումը և դրա պատասխանը պետք է ձևակերպվեն գրավոր տեսքով, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
5. Անհրաժեշտության դեպքում Կողմերը իրավասու են դիմել մեկը մյուսին բանավոր, էլեկտրոնային տարբերակով կամ հաղորդակցության ցանկացած այլ միջոցներով: Այդ տեսակի հարցումը հետագայում, ողջամիտ ժամկետում, պետք է ձևակերպվի գրավոր տեսքով:
6. Հարցվող Կողմը հարցումը պետք է կատարի հնարավոր սեղմ ժամկետում: Հարցվող Կողմը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, եթե այն անհրաժեշտ է հարցումը կատարելու համար:
7. Այն դեպքում, երբ վերջնական ժամկետի շրջանակներում անհնար է պատասխանել հարցմանը, Հարցվող Կողմը պետք է հայտնի այդ մասին Հարցնող Կողմին և պարզաբանի նրան հարցումը կատարելու ուշացման պատճառները:
8. Եթե հարցում կատարելը չի մտնում Հարցվող Կողմի իրավասությունների մեջ, այդ դեպքում այն անհապաղ հարցումը պետք է ուղարկի իր պետության համապատասխան մարմնին և այդ մասին տեղեկացնի Հարցնող Կողմին: