Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող Կողմերը խրախուսում և դյուրացնում են իրենց գիտական մարմինների, հետազոտական ինստիտուտների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխշահավետ համագործակցությունը, ներառյալ.
1. Համաժողովներին, խորհրդակցություններին, դասընթացներին և փոխշահավետության հիման վրա, համատեղ հետազոտական ծրագրերին մասնակցելու նպատակով` հետազոտողների, գիտնականների, համալսարանական ուսանողների, փորձագետների փոխանակում և կրթական նպատակներով ուսանողների փոխանակում:
2. Գիտական և ակադեմիական գրականության, ուսումնական ձեռնարկների, պարբերականների, գիտատեխնիկական և կրթական բնույթի ժապավենների, ինչպես նաև կրթական ու գիտական նշանակության այլ նյութերի փոխանակումը: