Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրներից յուրաքանչյուրում գործող օրենսդրական ընթացակարգի համաձայն սույն Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Պայմանավորվող Կողմերի միջև Նոտաների փոխադարձ փոխանակման պահից: Պայմանավորվող Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են լրացումներ և փոփոխություններ կատարվել: Համաձայնագրում որևէ փոփոխություն ենթակա է նույն ընթացակարգին, որով սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտել:

Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով և դրա գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է հավելյալ հնգամյա ժամկետներով, քանի դեռ Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը դիվանագիտական խողովակներով, գրավոր և համապատասխան ժամկետի սպառումից առնվազն 6 ամիս առաջ մյուսին չի տեղեկացրել Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կնքված է Երուսաղեմում, 1994թ. դեկտեմբերի 19-ին, համապատասխանաբար` 5755թ. 16-ի հայերեն, եբրայերեն ու անգլերեն երկու բնօրինակով, ընդ որում բոլոր տեքստերը համազոր են:

Մեկնաբանությունների տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. օգոստոսի 22-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։