Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցագիրը դիվանագիտական խողովակներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 50 տարի ժամկետով` հետագա այդպիսի ժամանակահատվածներով, ինքնաբերաբար երկարացման պայմանով, եթե հերթական ժամանակաշրջանի լրանալուց ոչ պակաս, քան մեկ տարի առաջ, Կողմերից երևէ մեկը գրավոր չհայտնի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:
Օբյեկտի և հողամասի վարձակալության պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման կամ լուծման դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործունեությունը:
Կատարված է ք. Մոսկվայում 2011 թվականի հունիսի 28-ին, երկու օրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. սեպտեմբերի 7-ին