Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում Կողմերի լիազորված կազմակերպությունների կողմից կկնքվեն Օբյեկտի և հողամասի վարձակալության պայմանագրեր սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված պայմաններով` Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:
Սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սույն Համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում, Կողմերի լիազորված կազմակերպությունների կողմից կնքվում են վարձակալության նոր պայմանագրեր՝ նույն պայմաններով հերթական 50-ամյա ժամանակաշրջանի համար: