Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.
«ուսումնական հաստատություն» - բարձրագույն, միջին և լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական հաստատություն, որում իրականացվում է Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստում.
«ուղարկող Կողմ» - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որն ուղարկում է իր ներքին գործերի մարմինների (ոստիկանության) աշխատակիցներին և ներքին զորքերի զինծառայողներին այլ Կողմերի ուսումնական հաստատություններում պատրաստման համար.
«ընդունող Կողմ» - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որն ընդունում է այլ Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) աշխատակիցներին և ներքին զորքերի զինծառայողներին իր ուսումնական հաստատություններում պատրաստման համար: