Հոդված 1. , կետ 1
Հոդված 1, կետ 1
Հաշվի առնելով սահմանափակ պայմաններով տրամադրվող օգնությանն առնչվող ընդհանուր քաղաքականության նկատառումները, ներառյալ զարգացող երկրների նպատակները` կապված նման օգնության սահմանափակումները հանելու հետ, սույն Համաձայնագիրը չի կիրառվում զարգացող երկրներին սահմանափակ պայմաններով տրամադրվող օգնությանը նպաստելու համար Կողմերի կատարած գնումների նկատմամբ:
ԱՌԴԻՐ Ա
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ
ՀԱՎԵԼՎԱԾ I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(Բնօրինակը` անգլերեն)
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Կենտրոնական իշխանությունը, որը գնումներ է կատարում սույն Համաձայնագրի ընթացակարգերի համաձայն
Շեմերը`
Ապրանքներ` ՓՀԻ 130,000
Ծառայություններ (սահմանված 4-րդ Հավելվածում) ՓՀԻ 130,000
Շինարարական ծառայություններ (սահմանված 5-րդ Հավելվածում) ՓՀԻ 5,000,000
Սուբյեկտների ցանկը
1. Հայաստանի Հանրապետության (ՀՀ) նախագահի աշխատակազմ
2. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ
3. ՀՀ Կառավարության աշխատակազմ
4. ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմ
5. ՀՀ վերահսկիչ պալատ
6. ՀՀ դատական դեպարտամենտ
7. ՀՀ գլխավոր դատախազություն
8. ՀՀ հատուկ քննչական ծառայություն
9. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
10. ՀՀ կենտրոնական բանկ (հղում 2)
11. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
12. ՀՀ պաշտպանության նախարարություն (հղում 3)
13. ՀՀ սփյուռքի նախարարություն
14. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
15. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
16. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
17. ՀՀ ֆինանսների նախարարություն
18. ՀՀ արտաքին գործերի նախարարություն
19. ՀՀ առողջապահության նախարարություն
20. ՀՀ արդարադատության նախարարություն
21. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
22. ՀՀ բնապահպանության նախարարություն
23. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
24. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
25. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
26. ՀՀ քաղաքաշինության նախարարություն
27. ՀՀ մշակույթի նախարարություն
28. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
29. ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ (հղում 3)
30. ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն (հղում 3)
31. ՀՀ պետական եկամուտների կոմիտե
32. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
33. ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
34. ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն
35. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
36. ՀՀ ոստիկանություն
37. Հայաստանի փրկարար ծառայություն
38. Պետական ջրային կոմիտե
39. Պետական գիտությունների կոմիտե
40. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
41. ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով
42. ՀՀ սոցիալական ապահովության հանձնաժողով
43. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
44. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
45. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
46. ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողով
47. ՀՀ հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդ
48. Արագածոտնի մարզպետարան
49. Արարատի մարզպետարան
50. Արմավիրի մարզպետարան
51. Գեղարքունիքի մարզպետարան
52. Լոռու մարզպետարան
53. Կոտայքի մարզպետարան
54. Շիրակի մարզպետարան
55. Սյունիքի մարզպետարան
56. Վայոց ձորի մարզպետարան
57. Տավուշի մարզպետարան
1-ին Հավելվածի ծանոթագրություն
1. Սույն ցանկը վերաբերում է «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակում գտնվող` Կառավարության բոլոր կենտրոնական մարմիններին և ստորադաս կազմակերպություններին:
2. ՀՀ կենտրոնական բանկ. Համաձայնագիրը չի կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի այն ձեռքբերումների կամ գնումների նկատմամբ, որոնք առնչվում են պետական պարտքի` ներառյալ վարկերի, պետական պարտատոմսերի, թղթադրամների և այլ արժեթղթերի վաճառքին, մարմանը և բաշխմանը:
3. ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ պետական անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանություն. նշված մարմինների համար Համաձայնագիրը տարածվում է միայն հետևյալ կատեգորիաների գնումների վրա, որոնք ենթակա են III հոդվածի 1-ին պարբերության ներքո ՀՀ վճռմանը:
22. Երկաթգծերի սարքավորումներ
23. Շարժիչային փոխադրամիջոցներ, կցանքներ (բացառությամբ 2310-ի ավտոբուսների)
24. Քարշակներ
25. Փոխադրական սարքավորումների բաղադրիչներ
26. Անվադողեր և խողովակներ
29. Շարժիչի պարագաներ
30. Մեխանիկական էներգիայի փոխանցման սարքավորումներ
32. Փայտամշակման մեքենաներ և սարքավորումներ
34. Մետաղամշակման մեքենաներ
35. Ծառայությունների և առևտրի սարքավորումներ
36. Հատուկ արդյունաբերության մեքենաներ
37. Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ
38. Շինարարական, հանքարդյունաբերության, պեղումների և խճուղու սպասարկման սարքավորումներ
39. Նյութերի բեռնման և բեռնաթափման սարքավորումներ
40. Պարան, մալուխ, շղթա և կցամասեր
41. Սառնարանային և օդորակման սարքավորումներ
42. Հրշեջ, փրկարարական և անվտանգության սարքավորումներ
43. Պոմպեր և կոմպրեսորներ
44. Հնոց, գոլորշու գեներատոր, չորացման սարքավորումներ և միջուկային ռեակտորներ
45. Ջրմուղ, ջեռուցման և կոյուղու սարքավորումներ
46. Ջրի մաքրման և կեղտաջրերի մշակման սարքավորումներ
47. Խողովակ, ռետինե խողովակ, փողրակ և կցամասեր
48. Փականներ
49. Տեխնիկական սպասարկման և վերանորոգման սարքավորում
53. Սարքավորումներ և հղկաքար
54. Հավաքովի կոնստրուկցիաներ և փայտամած
55. Անտառանյութ, հյուսնային իրեր, նրբատախտակ և երեսպատման նյութեր
56. Շինանյութեր և կառուցապատման նյութեր
61. Էլեկտրական լարեր, էներգետիկ և բաշխիչ սարքավորումներ
62. Լուսավորող սարքեր և լամպեր
63. Տագնապային և ազդանշանային համակարգեր
65. Բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքավորումներ և պարագաներ
66. Գործիքներ և լաբորատոր սարքավորումներ
67. Լուսանկարչական սարքավորումներ
68. Քիմիկատներ և քիմիական արտադրանքներ
69. Ուսումնական օժանդակ միջոցներ և սարքեր
70. Ընդհանուր նպատակների ծառայող տվյալների ավտոմատ մշակման սարքավորումներ, ծրագրային ապահովման պարագաներ և օժանդակ սարքավորումներ
71. Կահույք
72. Կենցաղային և առևտրային կահավորանք և տեխնիկա
73. Սննդի պատրաստման և մատուցման սարքավորումներ
74. Գրասենյակային սարքավորումներ, տեսագրման սարքավորումներ և տվյալների ավտոմատ մշակման սարքավորումներ
75. Գրասենյակային պարագաներ և սարքեր
76. Գրքեր, քարտեզներ և այլ հրատարակություններ
77. Երաժշտական գործիքներ, ձայնագրիչներ և ռադիոներ
78. Ժամանցային և մարզական սարքավորումներ
79. Մաքրման սարքավորումներ և պարագաներ
80. Խոզանակներ, ներկեր, հերմետիկ ծածկող և սոսնձող նյութեր
81. Բեռնարկղեր և փաթեթավորման պարագաներ
85 Զուգարանային պարագաներ
87 Գյուղատնտեսական պարագաներ
88. Կենդանի անասուններ
91. Վառելանյութեր, քսուքներ, յուղեր և մեղրամոմ
93. Ոչ մետաղական ֆաբրիկատ նյութեր
94. Ոչ մետաղական չմշակված նյութեր
96. Հանքաքար, հանածոներ և դրանց հիմնական արդյունքները
99. Այլևայլք
4. Ընդհանուր ծանոթագրությունների մեջ սահմանված պայմանները կիրառվում են սույն Հավելվածի առնչությամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Ենթակենտրոնական իշխանության մարմիններ, որոնք գնումներ են կատարում սույն Համաձայնագրի ընթացակարգերի համաձայն
Շեմերը`
Ապրանքներ` ՓՀԻ 200,000
Ծառայություններ (սահմանված 4-րդ Հավելվածում) ՓՀԻ 200,000
Շինարարական ծառայություններ (սահմանված 5-րդ Հավելվածում) ՓՀԻ 5,000,000
Սուբյեկտների ցանկը
1. 1995 թվականի նոյեմբերի 7-ի հմ. Ն-062-1 «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետևյալ տեղական իշխանության մարմիններն են.
- Երևանի քաղաքապետարան
- Աշտարակի քաղաքապետարան
- Ապարանի քաղաքապետարան
- Թալինի քաղաքապետարան
- Արտաշատի քաղաքապետարան
- Արարատի քաղաքապետարան
- Մասիսի քաղաքապետարան
- Վեդիի քաղաքապետարան
- Արմավիրի քաղաքապետարան
- Վաղարշապատի քաղաքապետարան
- Մեծամորի քաղաքապետարան
- Գավառի քաղաքապետարան
- Ճամբարակի քաղաքապետարան
- Մարտունու քաղաքապետարան
- Սևանի քաղաքապետարան
- Վարդենիսի քաղաքապետարան
- Վանաձորի քաղաքապետարան
- Ալավերդու քաղաքապետարան
- Ախթալայի քաղաքապետարան
- Թումանյանի քաղաքապետարան
- Սպիտակի քաղաքապետարան
- Ստեփանավանի քաղաքապետարան
- Տաշիրի քաղաքապետարան
- Հրազդանի քաղաքապետարան
- Աբովյանի քաղաքապետարան
- Բյուրեղավանի քաղաքապետարան
- Եղվարդի քաղաքապետարան
- Ծաղկաձորի քաղաքապետարան
- Նոր Հաճնի քաղաքապետարան
- Չարենցավանի քաղաքապետարան
- Գյումրու քաղաքապետարան
- Արթիկի քաղաքապետարան
- Մարալիկի քաղաքապետարան
- Կապանի քաղաքապետարան
- Ագարակի քաղաքապետարան
- Գորիսի քաղաքապետարան
- Դաստակերտի քաղաքապետարան
- Մեղրիի քաղաքապետարան
- Սիսիանի քաղաքապետարան
- Քաջարանի քաղաքապետարան
- Եղեգնաձորի քաղաքապետարան
- Ջերմուկի քաղաքապետարան
- Վայքի քաղաքապետարան
- Իջևանի քաղաքապետարան
- Բերդի քաղաքապետարան
- Դիլիջանի քաղաքապետարան
- Նոյեմբերյանի քաղաքապետարան
2-րդ Հավելվածի ծանոթագրություն
Ընդհանուր ծանոթագրությունների մեջ սահմանված պայմանները կիրառվում են սույն Հավելվածի առնչությամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Բոլոր մյուս սուբյեկտները, որոնք գնումներ են կատարում սույն Համաձայնագրի ընթացակարգերի համաձայն
Շեմերը`
Ապրանքներ` ՓՀԻ 400,000
Ծառայություններ (սահմանված 4-րդ Հավելվածում) ՓՀԻ 400,000
Շինարարական ծառայություններ (սահմանված 5-րդ Հավելվածում) ՓՀԻ 5,000,000
Հանրային օրենքով ղեկավարվող բոլոր իրավաբանական անձինք (իշխանության մարմիններ, հաստատություններ և հիմնադրամներ), մասնավորապես`
1. Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ.
2. 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններ.
3. Հանրային ծառայություններ` ներառյալ կոմունալ հատվածի ընկերությունները, որոնց գնումների վրա տարածվում է պետական գնումների մասին օրենքը:
3-րդ Հավելվածի ծանոթագրություն
1. Հանրային օրենքով ղեկավարվող իրավաբանական անձանց այս ցանկը պետք է հրատարակվի «Գնումների մասին» պաշտոնական էլեկտրոնային տեղեկագրում` www.prоcurement.am:
2. Ընդհանուր ծանոթագրությունների մեջ նշված պայմանները կիրառվում են սույն Հավելվածի առնչությամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Ծառայություններ
Ունիվերսալ ծառայությունների ցանկը ներառում է MTN.GNS/W/120 փաստաթղթում ընդգրկված բոլոր ծառայությունները:
4-րդ Հավելվածի ծանոթագրություն
Ընդհանուր ծանոթագրությունների մեջ նշված պայմանները կիրառվում են սույն Հավելվածի առնչությամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ 5
Շինարարական ծառայություններ
Շինարարական ծառայությունների մասին պայմանագիրը մի պայմանագիր է, որը, անկախ միջոցներից, նպատակ ունի իրականացնելու քաղաքացիական կամ շինարարական աշխատանքներ` կենտրոնական արտադրանքի դասակարգման 51-րդ բաժնի առումով:
Շեմը`
ՓՀԻ 5,000,000 Հավելվածներ 1,2-ի և 3-ի համար
Առաջարկված շինարարական ծառայությունների ցանկը
51-րդ բաժնում նշված բոլոր ծառայությունները
5-րդ Հավելվածի ծանոթագրություն
Ընդհանուր ծանոթագրություններում սահմանված պայմանները կիրառվում են սույն Հավելվածի առնչությամբ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հայաստանը սույն Համաձայնագրի առավելությունները չի տարածի որևէ պայմանագրի վրա, որը`
ա) կնքվել է միջազգային համաձայնագրի ներքո և նախատեսված է ստորագրող պետությունների կողմից որևէ նախագծի համատեղ իրականացման կամ շահագործման համար,
բ) կնքվել է զորքերի տեղակայմանն առնչվող միջազգային պայմանագրի ներքո,
գ) ամբողջովին կամ մասնակիորեն ֆինանսավորվում է միջազգային կազմակերպության կողմից կամ կնքվել է վերջինիս կոնկրետ ընթացակարգի ներքո` այն պարագայում, երբ կիրառելի ընթացակարգն անհամատեղելի է Համաձայնագրի հետ:
2. Սույն Համաձայնագիրը չի կիրառվի գյուղմթերքի գնման առնչությամբ, որը կատարվել է գյուղատնտեսությանն աջակցելու և մարդկանց սննդապահովման ծրագրերին օժանդակելու նպատակով:
3. Սույն Համաձայնագիրը չի կիրառվի առևտրային վաճառքի կամ վերավաճառքի նպատակով գնված կամ վաճառքին ու վերավաճառքին նպատակաուղղված ապրանքների արտադրման կամ ծառայությունների մատուցման նպատակով գնված ապրանքների կամ ծառայությունների առնչությամբ` այն պայմանով, որ պայմանագրի կողմը չունի վաճառելու հատուկ կամ բացառիկ իրավունք, իսկ այլ սուբյեկտներ ազատ են վաճառելու նույն պայմանների ներքո` ինչ պայմանագրի սուբյեկտը:
4. Սույն Համաձայնագիրը չի կիրառվի հողի, առկա շինությունների կամ այլ անշարժ գույքի ձեռքբերման կամ դրան առնչվող այլ իրավունքների նկատմամբ:
ԱՌԴԻՐ II
ԿՈՂՄԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ - IX ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
XVIII ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏ
«Գնումների մասին» պաշտոնական էլեկտրոնային տեղեկագիր
www.procurement.am:
ԱՌԴԻՐ III
ԸՆՏՐՈՎԻ ՄՐՑԱՌՔԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ` ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ - IX ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏ
«Գնումների մասին» պաշտոնական էլեկտրոնային տեղեկագիր
www.procurement.am:
ԱՌԴԻՐ IV
ԿՈՂՄԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ` ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ - XIX ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏ
«Գնումների մասին» պաշտոնական էլեկտրոնային տեղեկագիր
www.procurement.am:
Պետական գնումների մասին Համաձայնագրին Հայաստանի
Հանրապետության միանալը
Որոշման լրամշակված նախագիծ, վերջնական առաջարկ և գնումների մասին օրենքի լրամշակված նախագիծ
2010 թվականի նոյեմբերի 5-ի հետևյալ ծանուցումը շրջանառվում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պատվիրակության խնդրանքով:
Ի գիտություն պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ծանուցում է, որ կից ներկայացված գնումների մասին օրենքի լրամշակված նախագիծը համապատասխանում է այն բոլոր նկատառումներին, որոնք ստացվել էին 2010 թվականի սեպտեմբերի 30-ին շրջանառված նախկին տարբերակի առնչությամբ (GPA/ACC/ARM/8):
Հայաստանը նաև ծանուցում է, որ «Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի, միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա գերակայում են պայմանագրի նորմերը: Քանի որ Պետական գնումների մասին Համաձայնագիրը համարվում է միջազգային Համաձայնագիր, որը պետք է վավերացվի Հայաստանի կողմից, այն պետք է կազմի Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Եթե Համաձայնագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, մասնավորապես` «Գնումների մասին» ՀՀ օրենքով, ապա գերակայում են Համաձայնագրի նորմերը»: Սույն հավելյալ երաշխիքն արտացոլվում է նաև կից ներկայացված որոշման նախագծի նախաբանում:
Սույն հարցի առնչությամբ առանձին ծանուցում հետագայում կներկայացվի նախագահի կողմից:
Պետական գնումների մասին Համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալը
Կոմիտեի Որոշում […]
Պետական գնումների կոմիտեն,
հաշվի առնելով Պետական գնումների մասին Համաձայնագրի XXIV:2-րդ հոդվածը,
նկատի ունենալով Պետական գնումների մասին Համաձայնագրին անդամակցելու Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված դիմումը` ներառված 2009 թվականի սեպտեմբերի 4-ի GPA/ACC/ARM/1 փաստաթղթում, ինչպես նաև այն բավարարելու նպատակով Պետական գնումների մասին Համաձայնագրի Կողմերի հետ վարված խորհրդակցությունները,
հաշվի առնելով, որ Պետական գնումների մասին Համաձայնագրի XXIV հոդվածի «ա» կետով սահմանված է, որ, ընդունելով կամ անդամակցելով սույն Համաձայնագրին, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ յուրաքանչյուր կառավարություն պետք է երաշխավորի այն փաստը, որ իր օրենքները, կանոնակարգերը և վարչական ընթացակարգերը և կից ցանկում ներկայացված սուբյեկտների կողմից կիրառված կանոնները, ընթացակարգերը և սովորույթները համապատասխանում են Համաձայնագրի դրույթներին,
նկատի ունենալով ՀՀ կողմից նախատեսված պետական գնումների մասին օրենսդրության վերաբերյալ տեղեկատվությունը, որը սահմանված է հետևյալ փաստաթղթերում` 2010 թվականի ապրիլի 20 GPA/ACC/ARM/3, 2010 թվականի հուլիսի 6 GPA/ACC/ARM/6 (Կանադայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված դիտողությունների և հարցերի առնչությամբ ՀՀ պատասխանները) և 2010 թվականի սեպտեմբերի 30 GPA/ACC/ARM/8, ի լրումն ՀՀ կողմից սույն օրենսդրությունն ընդունելու և ուժի մեջ մտցնելու վերաբերյալ արտահայտած մտադրության,
նկատի ունենալով նաև այն, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա գերակայում են պայմանագրի նորմերը: Քանի որ Պետական գնումների մասին Համաձայնագիրը համարվում է միջազգային համաձայնագիր, որը պետք է վավերացվի Հայաստանի կողմից, այն կկազմի Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Եթե Համաձայնագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, մասնավորապես` «Գնումների մասին» ՀՀ օրենքով, ապա գերակայում են Համաձայնագրի նորմերը,
որոշում է կայացնում հետևյալի շուրջ.
1. Պետական գնումների մասին Համաձայնագրի XXIV:2-րդ հոդվածի դրույթների համաձայն` Հայաստանը կարող է միանալ Համաձայնագրին սույն որոշման պայմաններին համապատասխան [Հավելված Ա-ում] և պայմանով, որ նախքան Հայաստանի միացման փաստաթուղթն ի պահ հանձնելը`
Ա) Հայաստանն ընդունում և ուժի մեջ է մտցնում Պետական գնումների մասին Համաձայնագրի դրույթներին համապատասխան օրենսդրությունը, ինչպես պահանջում է Համաձայնագրի հոդված XXIV:5.ա կետում,
Բ) վերոնշյալ օրենսդրության ընդունումից հետո Հայաստանը Պետական գնումների կոմիտեի դիտարկմանն է ներկայացնում նշված օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվության հետ միասին, և
Գ) դիտարկելով ՀՀ կողմից ներկայացված օրենսդրությունը և առնչվող տեղեկատվությունը` կոմիտեն հաստատում է այն փաստը, որ ՀՀ-ն համապատասխանում է անդամակցելու պայմաններին ու դրույթներին և, հետևաբար, կարող է ի պահ հանձնել միացման իր փաստաթուղթը:
2. Հայաստանի համար Պետական գնումների մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անդամակցության իր փաստաթուղթը Գլխավոր տնօրենին ի պահ հանձնելու 30-րդ օրը, որը պետք է վերարտադրի սույն որոշմանը կից ներկայացված պայմանները [Հավելում Ա-ում] և հաստատի այն փաստը, որ ՀՀ կողմից ընդունվել և ուժի մեջ է մտցվել 1-ին պարբերությունում հղում կատարված օրենսդրությունը:
3. Հայաստանը կարող է ի պահ հանձնել անդամակցության իր փաստաթուղթը [երեք ամսվա] ընթացքում այն օրվանից, երբ կոմիտեն հաստատի, որ ՀՀ-ն համապատասխանում է անդամակցության պայմաններին ու դրույթներին` 1.գ պարբերության հղման համաձայն, կամ դրանից ավելի ուշ` ինչպես որոշի կոմիտեն:
4. Հայաստանի միանալուն պես նրա անդամակցության փաստաթղթին կից պայմանները կկազմեն Պետական գնումների մասին Համաձայնագրի անբաժանելի մասը` որպես Հայաստանին առնչվող Հավելվածներ և ծանուցումներ:
Քարտուղարության կողմից նշում: Սույն փաստաթղթի Ա Հավելումը ներկայացնում է ՀՀ վերջնական առաջարկը, իսկ Բ Հավելումը ներկայացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է առաջիկա շաբաթների ընթացքում քննարկվի ՀՀ խորհրդարանում:.9
______________________
9 Ա և Բ Հավելումները միայն անգլերեն են:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011 թ. սեպտեմբերի 15-ին