Անցնել բովանդակությանը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ ՉԿՐՈՂ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ

Լրացուցիչ արձանագրություն1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների պաշտպանությունը

Արգելվում է բնակչության շրջանում սովն օգտագործել որպես ռազմական գործողությունների վարման մեթոդ: Այդ պատճառով արգելվում է այդ նպատակով հարձակման ենթարկել, ոչնչացնել, դուրս բերել կամ շարքից հանել քաղաքացիական բնակչության գոյության համար անհրաժեշտ օբյեկտները, ինչպես, օրինակ, սննդամթերքի պաշարները, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանները, ցանքերը, անասունները, ջրամատակարարման կառույցները և ջրի պաշարները, ինչպես նաև ոռոգման շինությունները:

Հ ո դ վ ա ծ 15

Վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և կայանքների պաշտպանությունը

Վտանգավոր ուժեր պարունակող կառույցները և կայանքները, այսինքն` ամբարտակները, պատնեշները և ատոմային էլեկտրակայանները չպետք է հարձակման օբյեկտ դառնան անգամ այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են ռազմական օբյեկտներ, եթե այդպիսի հարձակումը կարող է առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հ ո դ վ ա ծ 16

Մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը

Առանց վնաս պատճառելու «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին, արգելվում է կատարել որևէ թշնամական գործողություն` ուղղված այն պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտամունքի վայրերի դեմ, որոնք կազմում են ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, և դրանք օգտագործել ռազմական գործողություններին զորակցելու համար:

Հ ո դ վ ա ծ 17

Քաղաքացիական անձանց բռնի տեղափոխման արգելումը

1. Չպետք է կարգադրություններ արվեն զինված ընդհարման հետ կապված պատճառներով քաղաքացիական բնակչության տեղափոխման մասին, եթե դրա անհրաժեշտությունը չի բխում քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման պահանջներից կամ ռազմական բնույթի անհետաձգելի պատճառներից: Այդպիսի տեղափոխումներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքացիական բնակչությանը տեղավորման, հիգիենայի, առողջության, անվտանգության և սննդի տեսակետից բավարար պայմաններում ընդունելու համար:

2. Քաղաքացիական անձինք չեն կարող հարկադրվել թողնելու իրենց սեփական տարածքը` ընդհարման հետ կապված պատճառներով:

Հ ո դ վ ա ծ 18

Օգնության ընկերությունները և օգնության գործողությունները

1. Բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող օգնության ընկերությունները, այնպիսիք, ինչպիսիք են Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) կազմակերպությունները, կարող են առաջարկել ծառայություններ՝ զինված ընդհարման զոհերի նկատմամբ իրենց ավանդական գործառույթների կատարման նպատակով: Քաղաքացիական բնակչությունը կարող է, անգամ իր նախաձեռնությամբ, առաջարկել հավաքելու վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին և խնամելու նրանց:

2. Եթե քաղաքացիական բնակչությունը չափից ավելի ծանր զրկանքներ է կրում իր գոյության համար էապես կարևոր այնպիսի պաշարներով անբավարար ապահովված լինելու պատճառով, ինչպես օրինակ, պարենամթերքը և բժշկական նյութերը, ապա շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի համաձայնությամբ անցկացվում են քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործողություններ, որոնք կրում են բացառապես մարդասիրական և անկողմնակալ բնույթ, և իրականացվում են առանց որևէ աննպաստ տարբերության:

Մաս 5

Եզրափակիչ դրույթներ

Հ ո դ վ ա ծ 19

Տարածումը

Սույն Արձանագրությունը պետք է հնարավորին չափ լայնորեն տարածվի:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։