Հոդված 6. Օրենքի 15 հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 15 հոդվածում`
ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին, 5-րդ, 13-րդ և 18-րդ կետերը.
բ) 2-րդ կետը «ուսումնարանները,» բառից հետո լրացնել «որակավորման և վերաորակավորման» բառերով.
գ) 17-րդ կետից հանել «- ֆինանսական վարձակալության իրականացումը» և «- բանկի կողմից արժեթղթերի, թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, այլ արժեքների և փաստաթղթերի ի պահ ընդունումը» պարբերությունները.
դ) 17-րդ կետում «- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը, եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում» պարբերությունը փոխարինել «- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը» պարբերությամբ.
ե) 19-րդ կետից հանել «դեղամիջոցների, դեղանյութերի» բառերը.
զ) 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.
է) 22-րդ կետից հանել «(մասնակի հատուցմամբ)» ու «և ապրանքների ու ծառայությունների տարվա ընթացքում միանգամյա կամ ոչ պարբերական իրացումը» բառերը: