Հոդված 9. Օրենքի 23 հոդվածում`
Հոդված 9. Օրենքի 23 հոդվածում`
ա) 1-ին կետից հանել երկրորդ մասը.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր`
«Սույն օրենքի 3 հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող դարձած և սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառման կանգնած անձինք հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված կարգով հաշվանցում են սույն օրենքի 3 հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված (մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները:
ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները միացվում են ծախսերին, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:»: